Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր բնակարաններ՝ Գյումրու մեծ թվով թափառող շներ ունեցող թաղամասում՝ «Մսի կոմբինատում»

Հոկտեմբեր 30,2023 20:20

Այսօր Գյումրու ծայրամասային թաղամասերից մեկում՝ «Մսի կոմբինատում» մեկնարկեց սոցիալական բնակարաններ կառուցելու նոր ծրագիրը։

Այս մասին տեղեկանում ենք Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Բնակարանները կառուցում է ամերիկյան «Փարոս» հիմնադրամի սոցիալական ծրագրեր իրականացնող «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությունը։

Դրանք նախատեսված են մոտ 20 ընտանիքիների համար։

Ինչպես ավելի վաղ անդրադարձել էինք, մայիսի 13-ին հուշագիր էր ստորագրվել  Գյումրու համայնքապետարանի և «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպության միջև, համաձայն որի՝ Գյումրու համայնքապետարանը պարտավորվում է տվյալ ՀԿ-ին հատկացնել անավարտ բազմաբնակարան շենք և օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում աջակցել ու օժանդակել հատկացված բազմաբնակարան շենքի լրակառուցման շինարարական աշխատանքներին և անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման գործընթացին:

«Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությունն էլ իր հերթին  պարտավորվում է ներդնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, լրակառուցել շենքը՝ որպես սոցիալական բնակարաններ, և կառուցումից հետո այն վերադարձնել համայնքին։

Ուշագրավն այն է, որ բազմաբնակարան շենքի առաջին հարկը նախատեսված է սոցիալ-կրթական և արտադրական նպատակներով օգտագործելու համար:  Այսինքն ավարտին են հասցնում կիսակառույցը, դասընթացներ են կազմակերպում բնակիչների համար ու նրանց ներգրավում արտադրության մեջ։ Ստացվում է, որ բարերարները նրանց տներով ապահովելուց զատ, ապահովում են նաև աշխատանքով։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այս թաղամասը քաղաքից կտրված է, բնակիչները  դժգոհ են թե՛ տրանսպորտի վատ աշխատանքից, թե՛ մեծ թվով թափառող շների առկայությունից։

Կյանքն այստեղ  բավական դժվար է, սոցիալական խնդիրներն՝ առավել ընդգծված։

Քաղաքի ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը մեզ պարզաբանել էր, այս թաղամասի երեք հարկանի շենքներից մեկն ավարտին հասցնելն ու հենց այստեղ սոցիալական բնակարաններ կառուցելը քաղաքի համաչափ զարգացման տրամաբանության մեջ է։

Շենքն ունի երեք մուտք։

Լուսանկարները՝ Գյումրու համայնքապետարանի ՖԲ էջից

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031