Ես ահազանգել եմ, որ տեղեկություններ ունեմ Լեւոն Մնացականյանին Բաքվի բանտում սպանելու մասին և կոչ եմ արել Կարմիր խաչին, ԵՄ գրասենյակին, դեսպանատներին, ՀՀ ՄԻՊ-ին ճշտել այդ լուրը՝ հաստատել կամ հերքել այդ փաստը։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանն՝ ընդգծելով, որ տեղեկություններն իրեն են փոխանցել Արցախի Պաշտպանության բանակի նախկին սպաները։
«15 օր առաջ Մնացականյանը խոսել է իր ընտանիքի հետ, եղել է շատ ընկճված ձայնով։ Հիմա սպաների շրջանում լայն տարածում է ստացել այն տեղեկությունը, որ Մնացականյանին ծեծելով սպանել են
Ես միայն կոչ եմ անում ճշտել այս տեղեկությունը»,- ասել է պահեստազորի գնդապետն՝ ավելացնելով, որ Մնացականյանը արցախյան 3 պատերազմ հաղթանակած հերոս է ու նրան դա չի ներվում, նա երկար տարիներ պաշտպանության բանակի հրամանատարն է եղել, ապա՝ շտաբի պետը։
«2016 թ-ի պատերազմում նա թուրքերին ջարդել է ու դա իրեն չի ներվում։ Ընդ որում՝ տեղեկություններ կան անգամ, որ 2016 թ-ին զոհված ադրբեջանցիների ազգականներին են հրավիրել, որ նրանք ծեծեն Լևոն Մնացականյանին, սա, իհարկե, տեղեկություն է, բայց ես ակնկալում եմ, որ այս ահազանգից հետո այդ լուրերը կճշտվեն»,- նշել է Վլ. Հովհաննիսյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: