Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը, իհարկե, ճանաչելու է այդ 29 800 քկմ-ն, ես կարծում եմ, որ տարբերակ չունի չճանաչելու». Արմեն Խաչատրյան

Հոկտեմբեր 30,2023 18:56

«Այսօր բանակցային գործընթացում բավականին մեծ առաջընթաց կա: Ադրբեջանն այսօր մի շարք սկզբունքների հետ համաձայնում է: Նախկինում այդ համաձայնություններն էլ չէին լինում: Տեսեք, մի մեծ քայլ արդեն եղել է, նա համաձայնում է: Միջազգային հանրությունը կարողանում է ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա: Այդ ճնշումները որոշակի առումով տեղ են հասնում, կյանքի են կոչվում: Այս ձնագունդը ավելի է մեծանալու եւ խաղաղության պայմանագիրը կնքվելու է Ադրբեջանի մասնակցությամբ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:

Հարցին՝ եթե Ադրբեջանը չի  ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29 800 կմ տարածքով, ինչպե՞ս կարող ենք ասել, որ սկզբունքները համաձայնեցված են, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, տարբերակ չունի չճանաչելու: Եթե Հայաստանն այդ քայլն արել է ու ճանաչել է, այսինքն, Ադրբեջանը չի կարող ասել, որ Հայաստանը ոչ կառուցողական դիրքորոշում ունի բանակցային պրոցեսների մեջ, այլեւս որեւէ պատճառ չկա, որ բերի ու չճանաչի: Իհարկե, ճանաչելու է այդ 29 800 քկմ-ն»:

Դիտարկմանը, որ Ալիեւը բանակցություններին չի գնում, չեղարկվում են հանդիպումները, Արմեն Խաչատրյանն արձագանքում է. «Այնպես չի, որ էս աշխարհում աշխարհաքաղաքական բոլոր պրոցեսները Ալիեւն է կառավարում, կգա ժամանակը՝ բանակցությունները տեղի կունենան, խաղաղությունն այլընտրանք չունի»:

Խոսելով Արցախի իշխանությունների մասին՝ Արմեն Խաչատրյանն ասաց, որ «վտարանդի» իշխանություն չի լինում, եթե Սամվել Շահրամանյանը Արցախի նախագահն է, պետք է լիներ Ղարաբաղում: Հարցին՝ ինչո՞ւ Շահրամանյանին վարչապետ Փաշինյանը չի ընդունում, պատասխանեց. «Չեմ կարող ասել: Նիկոլ Փաշինյանը շատ մարդու չի ընդունում, ժամանակ չի լինում՝ չի ընդունում: Երբեմն ես էլ եմ ուզում երկար ժամանակ, չի ընդունում, մինչեւ ժամանակ ճարվի»: Լրագրողները նկատեցին՝ դուք հայկական երկրորդ հանրապետության ղեկավարը չեք, այսինքն՝ անհամեմատելի է, Արմեն Խաչատրյանն արձագանքեց. «Իրենք լուծարել են այդ պետությունը, հիմա էլ ասում եք՝ չի ընդունում, ո՞ւմ ընդունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031