Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Ղազարյան, դուք շատ արագ Արցախի Հանրապետություն բառը փոխեցիք, Լեռնային Ղարաբաղ ասացիք, որեւէ հանձնարական կա՞»․ Գեղամ Մանուկյան

Հոկտեմբեր 30,2023 18:35

Օրերս Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հնչեցրել էր «Արցախի Հանրապետություն» կապակցությունը, այնուհետեւ շատ արագ իրեն ուղղել էր՝ ասելով Լեռնային Ղարաբաղ։ Այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց Վահե Ղազարյանին, թե ինչո՞ւ են պաշտոնյաները խուսափում ասել Արցախի Հանրապետություն։

«Պարոն Ղազարյան, հարց ու պատասխանի ժամանակ դուք շատ արագ Արցախի Հանրապետություն բառը փոխեցիք, Լեռնային Ղարաբաղ ասացիք։ Ուզում եմ իմանալ՝ որեւէ հանձնարական կա՞»։ Վահե Ղազարյանը պատասխանեց՝ «ոչ, չկա»։ «Այսինքն՝ կարո՞ղ եք հիմա հանգիստ ասել՝ Արցախի Հանրապետություն, որով հպարտանում ենք»,- հարցրեց Գեղամ Մանուկյանը։

Վահե Ղազարյանի փոխարեն արձագանքեց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը․ «Արցախի Հանրապետություն: Ի՞նչ որ խնդիր կա՞»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031