Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ընկալելի ու ընդունելի չէ իշխանությունների նկատմամբ օբյեկտիվ, սուբյեկտիվ գնահատականները դարձնել վերաբերելի ամբողջ երկրին ու պետությանը». Կարեն Բեքարյան

Հոկտեմբեր 30,2023 18:29

Քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի գնահատմամբ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները այլ կերպ, քան քաղաքական բռնաճնշում որակելը, հնարավոր չէ. այդ մասին վերլուծաբանն ասաց այսօր, Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում:

«Ինչպե՞ս կարող է այս ամենը հատում ունենալ ժողովրդավարության հետ, թե՛ մենք բոլորս, թե՛ մեր հանրությունը շատ լավ պատկերացնում ու գիտակցում ենք՝ ի՞նչ է կատարվում»,- ասաց Կարեն Բեքարյանը:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցողի վերաբերյալ իրավապաշտպանների ու միջազգային կառույցների արձագանքին՝ հիմնականում լռության եւ հադուրժողականության տեսքով, Կարեն Բեքարյանը ասաց․ «Հերթական անգամ քաղաքական շահերը գերակայել են արժեքների նկատմամբ։ Իրավապաշտպան, միջազգային կառույցների, երկրների կողմից, որոնք մշտապես Հայաստանում մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտները պահել են ուշադրության կենտրոնում, այսօր տեսնում ենք քար լռություն։ Ընդ որում, տեսնում ենք ոչ միայն քար լռություն, այլև հայտարարություններ, որոնք աղերս չունեն իրականության հետ։ Օրինակ, ԱՄՆ պաշտոնյաների տարբեր արտահայտություններ՝ ՀՀ-ում ժողովրդավարության վերաբերյալ։ Պատճառը հետևյալն է՝ քաղաքական շահեր՝ իշխանությանը թիկունք կանգնելու, որոնք դարձել են գերակա՝ արժեքների նկատմամբ»։

Խոսելով հայ- ռուսական հարաբերությունների մասին եւ վերջերս ռուսական առաջին ալիքով հրապարակված սկանդալային հաղորդման մասին, որտեղ անդրադարձ էր կատարվում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, վերլուծաբանն ասաց․ «Այն, ինչ արել է Ռուսաստանի առաջին ալիքը, չեմ համարում նորմալ երևույթ շատ պարզ պատճառով․ ինձ համար ընկալելի ու ընդունելի չէ իշխանությունների նկատմամբ օբյեկտիվ, սուբյեկտիվ գնահատականները դարձնել վերաբերելի ամբողջ երկրին ու պետությանը։ Կա մի շատ պարզ սկզբունք՝ իշխանությունները գալիս ու գնում են, բայց ժողովուրդների բարեկամությունը պետք է լինի կայուն: Սա նորմալ երևույթ չէ։ Ուրիշ հարց, որ գործող իշխանությունները  արտաքին գործընկերների հետ հարաբերությունները ավիրել են այս տարիների ընթացքում, որն ուղղակիորեն առնչվել է նաև Ռուսաստանին։ Այսօր այդ հարաբերությունները հնարավոր չէ բնականոն անվանել, ուր մնաց դրանք ռազմավարական կամ դաշնակցային անվանելը»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031