Լրահոս
Օրվա լրահոսը

 «Սյունիքը պահել ենք բացառապես Պուտինի աջակցության արդյունքում». 2020-ին Նիկոլ Փաշինյանն է ասել ընդդիմադիրներին՝ ըստ Էդուարդ Շարմազանովի

Հոկտեմբեր 30,2023 18:13

«Դե, եթե Հայաստանը ժողովրդավարության փարոս է, ապա Նիկոլ Փաշինյանն էլ Պերիկլեսն է կամ Ջեֆերսոնը։ Չի կարելի այդքան ցինիկ լինել: ԱՄՆ դեսպանի այդ հայտարարությունը բնութագրելու համար քաղաքագիտության մեջ կա շատ լավ բացատրություն՝ ցինիզմ: Ինչպե՞ս կարելի է… 15-ից ավելի քաղբանտարկյալ կա: Դատարանները շրջափակած, պառլամենտում ընդդիմադիրներին ծեծող, խոսքի ազատությունը ճնշող, խաղաղ ցուցարարներին բռնի ու անհամաչափ ուժ գործադրող, քաղաքացու վրա թքող, շինծու քրեական գործեր իրականացնող իշխանությունը ո՞նց կարող է ժողովրդավար լինել: Եթե Նիկոլը ժողովրդավար է, ապա վաղն այդ նույն դեսպանատունը կարող է Իլհամ Ալիևին էլ «ժողովրդավարության հայր» կոչումը տալ»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով ԱՄՆ դեսպանի այն հայտարարությանը, թե Հայաստանը ժողովրդավարության փարոս է:

Շարմազանովի գնահատմամբ՝ դեսպանի նման հայտարարությունը վկայում է այդ երկրի դեսպանատան կողմից վարվող երկակի ստանդարտների մասին:

Նա անդրադարձավ նաեւ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին շարունակ տրվող ռազմական աջակցությանն ու Հայաստանի նկատմամբ տարվող քաղաքականությանը՝ կարծիք հայտնելով, որ 2018 թվականին տեղի ունեցած հեղաշրջումը հնարավոր եղավ իրականացնել Արևմուտքում և Թուրքիայում կենտրոնացած աշխարհաքաղաքական հովանավորների միջոցով. «Այսօր Հավաքական Արևմուտքի ու Թուրքիայի խնդիրն է Հայաստանը կտրել Ռուսաստանից, ռուսներին հեռացնել Հարավային Կովկասի տարածաշրջանից: Նիկոլ Փաշինյանն էլ հոժարակամ լծվել է այդ գործիքը դառնալու գործին: Դրա համար էլ նրանք աչք են փակում այս ամենի վրա»:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս արած հայտարարությանը, թե ինքն առավելություն չի տեսնում ռուսական ռազմաբազայի առկայության հարցով. «Չի կարելի մարդկանց այդքան հիմարի տեղ դնել: Նիկոլ Փաշինյան, դու ես 2020 թվականի հոկտեմբերի 19-ին, ինձ ու մինչև 5 հոգի ընդդիմադիր գործիչների հետ հանդիպման ժամանակ ասել, որ Սյունիքը պահել ենք բացառապես Պուտինի աջակցության արդյունքում, երբ Ռուսաստանն իր դրոշները տեղադրեց Մեղրիից մինչև Տեղ ընկած հատվածում: Եթե դա տեղի չունենար, ապա թուրքերը մտնելու ու գրավելու էին Սյունիքը: Ո՞նց ստացվեց, որ այդ ժամանակ  ռուսը դարձավ Սյունիքի պահապան, իսկ հիմա ամեն ինչ անում է, որ Ադրբեջանը վերցնի Սյունիքը»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031