Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղել է ժամանակաշրջան, երբ մեր վարչապետերից մեկը 630 զենքի թույլտվություն է տվել շատ անհասկանալի մարդկանց»․ Անդրանիկ Քոչարյան

Հոկտեմբեր 30,2023 18:02
makarov

ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ պարգեւատրված զենքի հարցին։ «Ուզում եմ ֆիքսեք, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքով պարգեւատրված զենքի մասով մենք վերահսկողության տեսանկյունից որոշակի հնարավորություններ ենք տվել ՆԳ նախարարությանը։ Եվ այդ առումով խնդրում եմ ձեզ ավելի հետեւողական լինեք այդ պարգեւատրումների հարցով, Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգեւատրումների մասով՝ անկախ նրանից, այդ մարդը հանդիսացել է Արցախի Հանրապետության, թե՞ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Անկախ իր ով լինելուց եւ կարգավիճակից՝ մենք շատ լրջագույն պետք է ուսումնասիրենք թե՛ իրավական հիմքերը, թե՛ պատճառները՝ ինչի՞ համար են այդ մարդիկ պարգեւատրվել»,- ասաց Վիլեն Գաբրիելյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հասկանում է Վիլեն Գաբրեիլյանի մտահոգությունը։ «Եղել է ժամանակաշրջան, երբ մեր վարչապետներից մեկը 630 զենքի թույլտվություն է տվել շատ անհասկանալի մարդկանց։ Այսինքն՝ պետք է այդ դաշտը բերենք այնպիսի վիճակի, որ արժանի մարդն ունենա, այդ մարդն իմանա՝ զենքն ինչ բան է, եւ ոչ թե զենք լինի վրան, եւ սկսի վախեցնել ընտանիքի անդմաներին, հարեւաններին, փողոցում քայլող մարդկանց»,- ասաց Քոչարյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031