Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլը նրանց տղան է, ինչպես Զելենսկին, ինչպես Սահակաշվիլին էր. մառոլ որոճող միջազգային կառույցները որևէ ծպտուն չեն հանելու». Նաիրա Զոհրաբյան՝ Աշոտյանի գործի մասին

Հոկտեմբեր 30,2023 17:56

«Վերջերս եմ վերադարձել Ստրասբուրգից, որտեղ բազմաթիվ հանդիպումներ ունեցա տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ: Մասնավոր զրույցներում նրանք ասում են, որ ճիշտ կլինի՝ Արմեն Աշոտյանի գործն ավարտվի ու գա Եվրոպական դատարան, որովհետև այստեղ այս ամբողջ բլեֆն ու քաղաքական հետապնդումների փաթեթը փլվելու է: Բայց երբ հարցնում ես, թե ինչո՞ւ եվրոպական կառույցները ձայն չեն հանում՝ իրենց պատասխանը մեկն է, ու նրանք դա ասում են բաց տեքստով՝ «Նիկոլը մեր տղան է, ինչպես Զելենսկին, ինչպես Սահակաշվիլին էր»: Մառոլ որոճող միջազգային կառույցները որևէ ծպտուն չեն հանելու, քանի դեռ Փաշինյանն իրենց պետք է՝ տարածաշրջանում իրենց գծած ճանապարհային քարտեզն ու միսիան ավարտելու համար»,- այսօր Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նրա տպավորությամբ՝ Աշոտյանի դատական գործի շրջանակներում քաղաքական հրահանգ է տրված արագ ավարտելու դատական գործընթացն ու կարդալու վճիռը. «Սա ծայրից ծայր քաղաքական ֆարս է: Ավելին, հիմա կալանավորված են նաև արցախցիներ: Այսինքն, Նիկոլ Փաշինյանն Արևմուտքից ստացել է քարտ-բլանշ՝ բոլոր նրանց, ովքեր կփորձեն ընդդիմանալ ու ծպտուն հանել՝ նրանց ձայնն այս կամ այն կերպ կտրելու, կամ կալանավորել, կամ վախեցնել ու ահաբեկել»:

Անդրադառնալով նաեւ կալանավորված Տաթև Վիրաբյանի առողջական լուրջ խնդիրներին՝ շեշտելով, որ նրա դեպքում հաշվի չի առնվել անգամ այն հանգամանքը, որ նա երկու անչափահաս երեխա ունի, Զոհրաբյանն ասաց. «Նույն Վենետիկի հանձնաժողովը, որի փորձագետներին ես հանդիպել եմ ու ասել՝ բա դուք էն ձեր ասած՝ «Սերժի վախտ» իմ վրա, որպես հանձնաժողովի նախագահ, ամեն օր պրեսինգ էիք գործադրում, որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ՝ վզիցս բռնած խեղդում էիք, ասում էիք՝ հնարավորինս արագ բարելավեք ձեր քրեական օրենսդրությունը, որպեսզի կալանքը՝ որպես խափանման միջոց, ընտրվի բացառիկ դեպքերում: Այսօր կալանքը՝ որպես խափանման միջոց, սեմըչկայի նման չրթելով ընդունում են»:

Արձագանքելով Հայաստանը ժողովրդավարության փարոս համարող Ամերիկայի դեսպանին՝ Նաիրա Զոհրաբյանը նրան առաջարկեց իր ընտանիքով տեղափոխվել ու ապրել այդ «ժողովրդավարության փարոս»-ում:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031