Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության համաձայնագրին, հայտարարել է, որ կողմերը համաձայնեցրել են կետերի մեծ մասը:
Նա նշել է, որ երկու երկրների միջև խաղաղություն հաստատելու հարցով բանակցություններ են տեղի ունեցել մի քանի հարթակում, և այս ընթացքում երկուստեք ներկայացվել են հստակ առաջարկներ: Մամեդովի խոսքով` Ադրբեջանը հակված է ստորագրելու խաղաղության պայմանագիրը:
«Մինչ օրս խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցվել է կողմերի միջև»,-նշել է Մամեդովը` հավելելով, որ Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը շատ մեծ է: