Այսօր 2024-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկայացրեց թրաֆիքինգի դեմ պայքարը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ ոստիկաններին թրաֆիքինգի ենթարկում՝ ցուցմունքներ գրել տալով: Նիստից հետո լրագրողները ճշտեցին նախարարից՝ կա՞ այդտեղ թրաֆիքինգ, ինչի՞ եք այդքան դաժան վերաբերվում ոստիկանների հետ:
Վահե Ղազարյանը պատասանեց. «Չկա նման բան, էէէԷ՜, դու հավատացի՞ր»:
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց՝ իսկ ընդդիմությունը ենթարկվե՞լ է թրաֆիքինգի:
Վահե Ղազարյանը վստահեցրեց, որ ոստիկանների գործողությունների հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել:
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը շատ խիստ հսկողության տակ պահեցին, ինչի՞ց է Փաշինյանը վախենում՝ ՆԳ նախարարը պատասխանեց՝ ի՞նչ իմանամ, ոստիկանությունը հասարակական կարգ է պահում, դա մեր գործառույթի մեջ չի մտնում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ