Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են միջազգային կառույցները լռում ՀՀ-ում քաղբանտարկյալների մասին. Հայկ Մամիջանյան

Հոկտեմբեր 30,2023 17:37

«Միջազգային կառույցներին ու դեսպաններին խնդրում եմ Հայաստանում ընթացող գործընթացներին արձագանքել այնպես, ինչպես դա անում էին մինչև 2018 թվականը: Թե ինչո՞ւ միջազգային կառույցները դա չեն անում, թե ինչու, բացի ընդդիմադիր շրջանակներից, Հայաստանում այդպես էլ ոչ ոք չարձագանքեց Եվրոպայի խոշորագույն քաղաքական կառույցի, Սիրիայի դեմոկրատների միության ու Եվրախորհրդարանի բազմաթիվ պատգամավորների ՝ Հայաստանում առկա քաղբանտարկյալներին՝ Արմեն Աշոտյանին ու մյուսներին, ազատ արձակելու հայտարարություններին՝ թողնում եմ հանրության եզրակացությանը»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ են լռում միջազգային կառույցները, երբ «Եվրոպական ժողովրդավարական կուսակցությունը» հստակ արձանագրել է Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստը:

«Մարդու իրավունքներով, ժողովրդավարական զարգացումներով զբաղվող ցանկացած կազմակերպության պարտքն է արձանագրել, երբ հայրենասերներին, այլախոհներին, քաղաքական գործիչներին, ՀՀ խորհրդարանական խոշորագույն կուսակցության փոխնախագահին ապօրինաբար, բացառապես քաղաքական դրդապատճառներով դատում են»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ իր համար այս լռությունը անընկալելի է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031