Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԼՂ-ից 11 անձ է ազատ արձակվել ու տեղափոխվել Հայաստան, բոլորի տվյալներն ունենք, որոշ անձանցով զբաղվում է ԱԱԾ-ն»․ Վահե Ղազարյան

Հոկտեմբեր 30,2023 17:28
kalanq

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բարձրաձայնեց այն հարցը, որ Լեռնային Ղարաբաղում ազատազրկման մեջ գտնված անձինք, տեղափոխվելով Հայաստան, հայտնվել են ազատության մեջ։

«Լեռնային Ղարաբաղում կալանավորման մեջ գտնվող անձինք կան, դուռը բացվել է, եկել են։ Մենք դա ո՞նց ենք տնօրինում, տնօրինում ենք, թե՞ չենք տնօրինում։ Ո՞նց են տեղափոխվել, ի՞նչ հիմքերով։ Այդ գործընթացը քաոտիկ բնույթ է կրել, եւ այդտեղ նաեւ ռիսկեր կան, որ պետք է կարողանանք դա կառավարել»,- ասաց Քոչարյանը։

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ի պատասխան ասաց, որ տիրապետում են այդ տվյալներին։ «Անցած շաբաթ սպանությունով մեկը կար, որն այնտեղ ձերբակալված կամ կալամավորված էր, Վանաձոր քաղաքից հայտնաբերեցինք։ Մոտ 11 անձ են, որ ազատ են արձակվել, բոլորի տվյալներն ունենք, որոշ անձանցով զբաղվում է ԱԱԾ-ն, որոնք մեղադրվել են պետական դավաճանության համար, որոշ անձանցով զբաղվում է ոստիկանությունը»,- ասաց Ղազարյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031