Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանի գործով՝ Բժշկական համալսարանի նախկին աշխատակից Գալինա Հարությունյանը հրաժարվում է նիստերին մասնակցել

Հոկտեմբեր 30,2023 16:59

«Այստեղ այնպիսի քաղաքական ֆարս է, որ անգամ տուժողի օրինական ներկայացուցիչն է հրաժարվում նիստերին մասնակցել: Սա քաղաքական ֆարս է, որն արձանագրվելու է, որպես Հայաստանի իրավական համակարգի ամենախայտառակ դրվագներից մեկը: Արմեն Աշոտյան՝ քաղբանտարկյալ: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- դատական նիստի ավարտից հետո, դատարանի դահլիճում այսօր հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, այսօր Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Հիշեցնենք նաեւ, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով նախնական դատական լսումները Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել են հոկտեմբերի 9-ին: Արմեն Աշոտյանն արդեն հինգ ամիս է  կալանավորված է, նրա կալանքի ժամկետը եւս երեք ամսով երկարացվել է: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման, փողերի լվացման մեջ:

Այսօրվա դատական նիստին մասնակցում էր նաեւ Բժշկական համալսարանի Արհկոմի նախկին նախագահ Գալինա Հարությունյանը: Նա ճանաչվել է տուժողի օրինական ներկայացուցիչ: Դատարանում տիկին Սահակյանը հորդորեց՝ քննարկել այս գործով իր հնարավոր մասնակցության հարցը, քանի որ քրեական վարույթի շրջանակներում նշված ժամանակահատվածում ինքն այլեւս չի հանդիսացել Բժշկական համալսարանի Արհկոմի նախագահ, ազատված է եղել աշխատանքից, ուստի, իր մասնակցությունը դատական նիստերին որեւէ կերպ չի կարող օգտակար լինել:

Նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, տիկին Գալինան ասաց, որ գործի նախաքննության ժամանակ քննիչին ասել է այդ մասին, նա էլ ասել է՝ դուք դատարանում միայն ցուցմունքներ պետք է տաք, որը վերաբերում է ձեր աշխատած ժամանակահատվածին. «Բայց ես այդ ժամանակ ոչ աշխատել եմ, ոչ էլ կարող եմ ցուցմունք տալ, թե ինչպե՞ս են այդ գումարները ծախսվել, ես կարող եմ ցուցմունք տալ, թե ինչպես են գոյացել այդ գումարները»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031