Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրահանգել է երկրի պահուստային ֆոնդից 14 միլիոն մանաթ հատկացնել Արաքս գետի վրայով դեպի Իրան տանող կամրջի և Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգելան-Աղբենդ մայրուղու շինարարության համար՝ համապատասխան տրանսպորտային հանգույց ստեղծելու նպատակով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի փոխվարչապետը և Իրանի ճանապարհների նախարարը մասնակցել էին տրանսպորտային այս հանգույցի հիմնարկեքի արարողությանը։ Կամուրջը մաս է կազմելու այն ճանապարհին, որով Ադրբեջանը Իրանի տարածքով կապ է հաստատելու Նախիջևանի հետ՝ շրջանցելով Հայաստանը։
Կարդացեք նաև