Ադրբեջանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, էլեկտրական սարքավորումներից բաղկացած օգնությունն ուղարկվել է Սումգայիթի տեխնոլոգիական այգու տարածքից։
Ըստ տեղեկատվության՝ հումանիտար օգնությունը հավաքվել է պաշտոնական Կիևի դիմումների հիման վրա, օգնության ընդհանուր չափը կազմում է 7,6 միլիոն դոլար, բեռի հաջորդ մասն ուղարկվելու է Ուկրաինա մոտակա ժամանակներս։
Ադրբեջանի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ Բաքվի կողմից Ուկրաինային տրամադրված հումանիտար օգնության ընդհանուր ծավալն այսօրվա դրությամբ գերազանցում է 33 միլիոն ամերիկյան դոլարը։
Կարդացեք նաև