ՀՀ նախագահի հրամանագրով 2023 թվականի ինն ամիսներին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 16021 անձի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11 669 անձի փոխարեն։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արա Ֆիդանյանը։ Նրա խոսքով՝ նույն ժամանակահատվածում կազմվել է ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ 2726 գործ, նախորդ տարվա՝ 3740-ի դիմաց։ Նվազումը կազմել է 27,1 տոկոս։
Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության աշխատակազմը սեպտեմբերի 19-ից Սյունիքի, Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի մարզերում հիմնել է հաշվառման կայաններ, իսկ սեպտեմբերի 24-ից համակարգել է տասնյակ հազարավոր բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթացը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ