Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի պետական հեռուստաալիքի եթերում սպառնում են. «8 գյուղերն ազատելու համար մեկ-երկու ժամն էլ բավարար է»

Հոկտեմբեր 30,2023 13:04

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանի պետական «Az.TV» հեռուստաալիքի կիրակնօրյա թողարկման մեջ հաղորդավարը վերլուծում է Փաշինյանի՝ Թբիլիսիում ունեցած ելույթը ու նշում․ «Սա նշանակում է, որ Փաշինյանը ութ գյուղերը Ադրբեջանին վերադարձնելու մտադրություն չունի։ Մենք 44-օրյա պատերազմում Ղարաբաղն ազատեցինք, մոտ 24 ժամում հայկական ահաբեկչությունից մաքրեցինք, ժամանակի տարբերության մասին մտածիր, Փաշինյան… ութ գյուղերը ազատելու համար Ադրբեջանի մեկ կամ երկու ժամն էլ բավարար է։ Լավ մտածեք…»։

Շատ ավելի վաղ գրել էի, որ Փաշինյանի կողմից ՀՀ-ն Իրանին ու ՀՀ-ն Վրաստանին կապող ուղիների վրա առկա ստրատեգիական կետերը Ադրբեջանի կազմում ճանաչելը շատ մեծ ռիսկեր է ստեղծել ՀՀ-ի համար ոչ միայն հավանական ագրեսիայի, այլև բլոկադայի մեջ հայտնվելու տեսանկյունից։ Այժմ Ադրբեջանն արդեն պարզ տեքստով խոսում է իր մտադրությունների մասին։

Փաստացի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կիլոմետրերով ճանաչելը դարձել է գործիք Ադրբեջանի ձեռքին` մեր դեմ շարունակական ագրեսիաների գնալու համար։ Մինչդեռ իշխանությունները համոզում էին, որ դա է խաղաղության երաշխիքը․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031