Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան չի պատկերացնում Հայաստան ապագան առանց այդ կառույցի։ Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին Բորդյուժան հայտարարել է բելառուսական СТВ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի շատ քաղաքական ուժերի հետ, կարծում եմ սրանք ժամանակավոր երևույթներ են, ամեն դեպքում Հայաստանը կլինի Ռուսաստանի, Բելառուսի և ՀԱՊԿ-ի հետ։ Ընդհանրապես չեմ պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի, ուղղակի չեմ պատկերացնում այդ ապագան, քանի որ Հայաստանը խիստ ինտեգրված է Ռուսաստանի հետ և ոչ միայն տնտեսական առումով, չէ՞ որ մեծ քանակությամբ հայեր, մի քանի միլիոն հայ ապրում է Ռուսաստանում»,-ասել է Բորդյուժան։
Կարդացեք նաև