Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլմ՝ «մարդացող»  կին ռոբոտ Ռոզալիի մասին

Հոկտեմբեր 30,2023 11:55

Կայացավ ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի «Ռոզալի» ֆիլմի պրեմիերան։ «Ռոզալի» ֆիլմը պատմում է հայաստանյան գաղտնի լաբորատորիաներից մեկում ստեղծված կին-ռոբոտի մասին: Որպեսզի նա կարողանա մարդկային զգացմունքներ ձեռք բերել, նա եւ ֆիլմի հերոսը՝ Առաքելը, պետք է յուրահատուկ փորձարկման փուլ անցնեն: «Ռոզալի» ֆիլմը «Շարմ» հոլդինգի ռոմանտիկ կատակերգությունն է:

«Մենք ընտրել ենք թեմա, որն արդիական է և այս փուլում հետաքրքիր է գրեթե բոլորին, իսկ մենք ներկայացնելու ենք կին ռոբոտի, որն աչքի է ընկնում ոչ միայն հզոր արհեստական բանականությամբ. նրանում ինտեգրված են սինթետիկ հորմոններ, որոնց շնորհիվ կարողանում է մտածել ու զգալ իրական մարդու պես: Սա աննախադեպ ձեռքբերում է նանո-տեխնոլոգիաների ոլորտում, բայց որպեսզի Ռոզալին «մարդ դառնա», պիտի ունենա մարդուն բնորոշ բոլոր զգացմունքները՝ սեր, խանդ, կիրք, երջանկություն, ատելություն ու կարոտ: Այդ ամենը ներկայացվում է հումորային ոճով և մատուցմամբ, իսկ դերասանները կարողանում են հնարավորինս ճիշտ մատուցել այդ ամենը»,- նշեց ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանը:  Վերջինս նաև մեկնաբանեց, թե ինչով է պայմանավորված գլխավոր հերոսներ՝ Տարոն Իսպիրյանի (Պոնչի) և Նաստասյա Գոլովկոյի ընտրությունը. «Մենք վստահ էինք, որ այս հումորային ժանրում Պոնչը կկարողանա իրեն դրսևորել, քանի որ Պոնչը թե՛ շնորհալի երիտասարդ է, թե՛ սիրված դերասան: Պոնչը մարմնավորում է երիտասարդի, որի մարդկային կերպարանափոխությունն ավելի ակնառու է, քան ռոբոտի կերպարանափախությունը՝ մարդու: Նաստասյայի դեպքում մեզ պետք էր դերասանուհի, որին կկարողանայինք կերպարանափոխել և հանդիսատեսը տեսնելու է, թե ինչքան տարբեր կերպարներում է ներկայանալու նա»,- նշեց Միտոյանը:

Ֆիլմի ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի խոսքով՝ փորձել են մտածել մի բան, որը կգրավի հանրության ուշադրությունը: «Կարծում ենք՝ սա այն միտքն է, որը ժամանակակից է, արդիական է եւ հետաքրքիր երիտասարդ սերնդի համար: Ֆիլմում կա կարեւոր մեսիջ՝ դարձեք մարդ: Ֆիլմի ընթացքում մեր հերոսուհին, որը ռոբոտ է, ձեռք է բերում մարդկային հատկանիշներ»,-ասաց ռեժիսորը: Հավելենք, որ «Ռոզալի» ֆիլմի սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը, Դավիթ Բաբախանյանը և Ռուբեն Ջաղինյանը: Վերջինս նաև ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է:

 Լիլիթ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031