Shamshyan.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 29-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 41-ամյա Համբարձում Հ․-ից, որը հայտնել է, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում գտնվող «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ին պատկանող ավտոպարկի տարածքից խոշոր չափի գողություն է կատարվել։
Տեղում Համբարձում Հ․-ն հայտնել է, որ հոկտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 29-ը ժ.11.30-ն ընկած ժամանակահատվածում դարպասի փականը կոտրելու միջոցով մուտք են գործել ոսկու վերամշակման չգործող արտադրամաս, որտեղ տեղադրված սարքավորումների վրայից գողացել են տարբեր չափերի ու հզորությունների 44 հատ էլ. շարժիչ, 4 հատ էլ. հոսանքի վահանակ և պարկերով ոսկու չմշակված հումք՝ պատճառելով գույքային վնաս:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: