Օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, Արցախից բռնի տեղահանված և Մասիս համայնքում վերաբնակեցված մի խումբ փոքրիկներ իրենց ծնողների հետ և ուղեկցությամբ Բարեշնորհ Աշոտ սրկ. Սարոյանի, այցելեցին Կոմիտասի անվան ինստիտուտ-թանգարան:
Երեխաներին դիմավորեց Համերգային բաժնի ղեկավար Կատարինե Հովսեփյանը:
Փոքրիկները եղան թանգարան-ինստիտուտում և ծանոթացան մեծանուն երաժիշտ Կոմիտաս վարդապետին առնչվող անձնական իրերի և վավերագրերի հետ:
Այցելության շրջանակներում փոքրիկները մասնակցեցին իրենց համար կազմակերպված «Ողջույն ձեր նոր կյանքին» խորագրով համերգաշարի շրջանակներում անցկացվող երաժշտական թերապիային, որի ընթացքում հանդես եկավ Դաուն համախտանիշով երեխաներից կազմված «Արևային զանգակներ» համույթը։ Շնորհակալություն թանգարան-ինստիտուտի տնօրենությանը ջերմ հյուրընկալության համար։
Մասյացոտնի Թեմ
Կարդացեք նաև