Հոկտեմբերի 23-ին Թեհրանում տեղի ունեցավ լայնորեն ծանուցված՝ «3+3» ձեւաչափով հանդիպումը, որին մասնակցեցին Հարավային Կովկասի երեք երկրներից երկուսը (Վրաստանն ի սկզբանե հրաժարվել էր մասնակցել) եւ նրանց հարեւան երեք խոշոր տերությունները՝ Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը: Քարտեզն ուշադիր նայելիս՝ կտեսնենք, որ աշխարհաքաղաքական առումով այս ձեւաչափն ամենատրամաբանականն է, եւ հիշյալ մեծ տերությունների միջեւ ուժերի հավասարակշռությունից են կախված հարավկովկասյան երեք երկրների ճակատագրերը:
Պատահական չէ, որ թեհրանյան հանդիպման օրը Իրանը Հայաստանի հետ փաստաթուղթ ստորագրեց «Հյուսիս-Հարավ» մայրուղու Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցման վերաբերյալ։ Սա աշխարհաքաղաքական կարեւոր նշանակության համաձայնագիր է, որով Իրանը «մտավ» Կովկաս եւ դարձավ տարածաշրջանի խաղացողներից մեկը։ Իրանի համար այս ճանապարհն իր ազգային շահերի շրջանակում է, ինչը նշանակում է, որ եթե Թուրքիան եւ Ադրբեջանը փորձեն ագրեսիա իրականացնել ընդդեմ Սյունիքի, Իրանը կունենա այն պաշտպանելու օրինակարգ հիմք՝ ի դեմս Սյունիքում ներդրած տնտեսական, ինչու չէ՝ նաեւ քաղաքական ու աշխարհաքաղաքական նշանակության հաղորդակցության։ Սա որոշ չափով վերականգնում է ուժերի հավասարակշռությունը, որը խախտվել էր 2020-ից հետո, երբ Թուրքիան դարձավ հիմնական խաղացող, եւ Ռուսաստանը նույնիսկ ստիպված եղավ գնալ զիջումների։
Հենց Իրանի զսպող գործոնի շնորհիվ է, որ Անկարան եւ Բաքուն չեն դիմում ռազմական ուժի կիրառման։
Հարավկովկասյան զարգացումներն Իրանի համար ունեն գոյաբանական բնույթ, քանզի Իրանի ներսում ադրբեջանական անջատողականության սպառնալիքներ կան:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի «Հայացք Երևանից» պարբերականում