Այսօր Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են:
Ժամը 17:00-ի դրությամբ, Վերին Դվին համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 35,02%-ը կամ 541 անձ: Վերին Դվին համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 1545 է:
Արզնի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 42,73%-ը կամ 911 անձ: Արզնի համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 2132 է:
Կարդացեք նաև
Կենտրոնական ընտրական հանձնաժողով