Aravot.am-ի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցից հետո, երեքշաբթի՝ հոկտեմբերի 31-ին աշխատանքային այցով Սյունիքում է լինելու նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման գործարկմանը նվիրված միջոցառմանը:
Վահագն Խաչատուրյանը, ըստ մեր աղբյուրների Սյունիքում մնալու է երեք օր, այցը սկսելու է Մեղրիից։ Երկրի նախագահը լինելու է մարզի բոլոր համայնքներում, հանդիպելու է մարզային իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, լինելու է կրթական եւ մշակութային օջախներում։
Ի դեպ նկատենք, որ Խաչատուրյանը Սյունիքում եղել է նաեւ 2021թ․ ապրիլին, որին նույնպես նախորդել էր Նիկոլ Փաշինյանի այցը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ