Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Շահրամանյան. «Ես հասկանում էի, թե ինչ դժվար պատասխանատվություն է ընկնում ինձ վրա»

Հոկտեմբեր 28,2023 23:36

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչու է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը առաջին հարցազրույցը տալու որոշումը փոխել, ասաց. «Իմ նպատակների մեջ առաջին հարցազրույցը տալը եղել է հենց Արցախի հանրայինը։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հ1-ի տաղավարում հրավիրված անձինք հնչեցրել են կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, հենց այդ տաղավարից էլ ցանկանում էի հերքել եւ պարզաբանումներ տալ այդ տեղեկություններին։ Անգամ կարգադրություն եմ տվել նման հարցազրույց անցկացնելու պայմանավորվածություն ձեռք բերելու։ Սակայն տևական ժամանակ մենք որեւէ պատասխան չենք ստացել։ Եվ ես հրաժարվել եմ այդ հարցազրույցը այդ տաղավարում անցկացնել։ Դրա համար այսօր այդ հարցազրույցն անցկացնում ենք Արցախի «Հանրայինի» հետ»։

Հարցին, թե ինչպես առաջադրվեց իր թեկնածությունը Արցախի նախագահի պաշտոնում, պարոն Շահրամանյանը պատասխանեց. «Ես տեղյակ եմ, որ այդ հարցը շատ գեներացվում է։ Եվ կեղծ օրակարգ են մտցվել թեզեր, թե որոշակի «պադվալային» պայմանավորվածությունների արդյունքում է իմ թեկնածությունն առաջադրվել։ Դա կեղծ օրակարգ է եւ չի համապատասխանում իրականությանը։

Իրականում հարցն այն է, որ Արցախի Ազգային ժողովում գործող հինգ քաղաքական ուժերից չորսը դիմել են ինձ, եւ մենք բավականին երկար քննարկումներ ենք ունեցել, որից հետո որոշել են առաջադրել իմ թեկնածությունը որպես հանրապետության նախագահ։ Դուք էլ եք հիշում, որ 2020 թվականի ընտրություններին մենք ունեցել ենք 14 թեկնածու, սակայն այս բարդ իրավիճակում մենք գրեթե չենք ունեցել ցանկացողներ, որ այդ բեռը վերցնեին իրենց վրա։ Որպես թեկնածու շոշափվում էր իմ անձը եւ, ինչքան ես տեղյակ եմ, վերջում էլ դա պարզվեց, եղել է Սամվել Բաբայանի թեկնածությունը, որին չի առաջադրել հենց իր կուսակցությունը, որ ինքը համարում է հանրապետությունում երկրորդ ուժը։

Իսկ ինչու են կանգնել իմ թեկնածության վրա, ես ուզում եմ պարզ պատասխան տալ, որ ես՝ իմ անցած ճանապարհով, եւ Արցախի Հանրապետությունում իմ ապրած տարիները երեւի թույլ են տվել այն քաղաքական ուժերին, որոնք առաջադրել են իմ թեկնածությունը՝ հաշվի առնելով, որ ես չունեմ հանցավոր անցյալ, չեմ դատվել ծանր հանցագործությունների համար, իմ աշխատանքի ընթացքում չեմ ունեցել յուրացումների, պետությանը հասցրած վնասի իմ նկատմամբ հարուցված քրեական գործ կամ բարոյական այլ խնդիրներ։ Եվ հենց դա է եղել պատճառը, որ այդ քաղաքական ուժերի մեջ եղել է կոնսեսուս։

Իհարկե, ես հասկանում էի, թե ինչ դժվար պատասխանատվություն է ընկնում ինձ վրա։ Եվ ես գիտակցաբար եմ գնացել այդ քայլին՝ հաշվի առնելով, որ ես չէի պատրաստվում լքել Արցախը։ Իմ ընտանիքը միշտ ապրում էր Արցախում, իմ տղան շարունակում էր ծառայել Արցախի բանակում։ Եվ այս ամեն ինչը ինձ տալիս էր այն համոզմունքը, որ անհրաժեշտ է վերցնել այդ պատասխանատվությունը եւ փորձել դուրս գալ այս ծանր իրավիճակից»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031