Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստորեն «անընդունելի է, որ արցախահայերը մասնակցեն Հայաստանում իրականացվող քաղաքական գործընթացներին». Շարմազանով

Հոկտեմբեր 28,2023 23:16

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Չքաղաքականացնելով՝ Արցախը հանձնվեց ու հայաթափվեց, իսկ Հայաստանն էլ գնում է դեպի տոտալ թրքացում։

Նայեցի Շահրամանյանի հարցազրույցը։

Չափից ավելի զգույշ ու ապաքաղաքական խոսք էր։

Հասկանում եմ ե՛ւ ռիսկերը, ե՛ւ մարտահրավերները։

Չէի էլ ակնկալում, որ նա Չապաևի նման կհարձակվի ՀՀ իշխանությունների վրա։

Բայց…

Երբ համարձակություն չկա իրերն իրենց անունով կոչելու, աստիճանաբար համալրվում է կոնֆորմիստների բանակը։

Փաստորեն «անընդունելի է, որ արցախահայերը մասնակցեն Հայաստանում իրականացվող քաղաքական գործընթացներին»։

Դե «մի քաղաքականացրեք», ի՞նչ ասեմ։

Կիսատություն կար մի տեսակ. հարցազրույցն ամբողջական կլիներ, եթե վերջում շնորհակալություն ու երախտագիտություն հայտնվեր Նիկոլ Փաշինյանին Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու դարակազմիկ որոշման համար։

Ով ինչ ուզում է ասի. փաստ է մի բան՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել եւ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը։

Ովքեր այլ բան կպնդեն, կամ նիկոլիստ են, կամ քաղաքական անմեղսունակ, կամ էլ՝ իրականության հետ կապերը խզած էակներ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031