«Ազատություն». Բաքուն դատապարտում և մերժում է հոկտեմբերի 27-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նիստում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ադրբեջանին հասցեագրած մեղադրանքը:
«Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին հասցեագրված մեղադրանքը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնալու մասին ծիծաղելի է և անընդունելի: Տասնամյակներ շարունակ միջնորդ հանդիսանալով՝ Ֆրանսիան աչք է փակել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի մոտ 20 տոկոսի օկուպացիայի վրա և խրախուսել է անջատողականությունն ադրբեջանական տարածքներում», – հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: