Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորիս համար Սյունիքը Հայաստանի դիմակայության և ամրության խորհրդանիշն է. ԵՄ դեսպան

Հոկտեմբեր 28,2023 21:13

Եվրամիությունն աջակցել է Հայաստանի ամբողջ տարածքում պարեկային ծառայության ստեղծմանը թե՛ տեխնիկական աջակցության, թե փորձագիտական ներուժի տրամադրման միջոցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն, որը մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը:
«Եվրոպական միության անունից ցանկանում եմ մեր ամուր ներգրավվածությունն ու աջակցությունը հաստատել վերջին տարիների ընթացքում օրենքի գերակայությանն ուղղված բարեփոխումների շրջանակում, որը շարունակում է մնալ ժողովրդավարական կառավարման, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմանական արդյունավետ իրականացման հենասյունը:


Մեզ համար Եվրոպական Միության ներսում իրավունքի գերակայությունը և հիմնարար իրավունքները շարունակելու են մնալ հիմքը մեր միության:

Որպես դրա էական վկայություն և այդ բարեփոխումների առաջընթաց՝ ուզում եմ ընդգծել այսօրվա պարեկային ծառայության մեկնարկը և ամբողջական գործարկումը, որի վերջին մասն իրականացվում է այսօր Սյունիքում և, իհարկե, Ներքին գործերի նախարարության ստեղծումը 2023 թվականի հունվարին:

ԵՄ-ն աջակցել է Հայաստանի ամբողջ տարածքում պարեկային ծառայության մեկնարկին՝ դրա իրականացմանն ու գործարկմանը տեխնիկական աջակցության միջոցով,  ինչպես նաև փորձագիտական ներուժի տրամադրմամբ, որը ներառել է վերապատրաստումներ պարեկային ծառայողների համար: Իսկ այսօր մենք ներկայացնում ենք 75 նոր գնված մեքենաների մասնակցությունը պարեկային ծառայության գործունեության մեջ»,- ասաց ԵՄ դեսպանը։

Վասիլիս Մարագոսն ընդգծեց և ողջունեց Կառավարության  ներգրավվածությունն ու  մասնակցությունը Ներքին գործերի նախարարության բոլոր ոլորտներում:

«Իհարկե, կան մարտահրավերներ, և ես վստահ եմ, որ դրանց անպայման անդրադարձ է կատարվելու ավելի բարձր կարողությունների զարգացման, շարունակական կրթության միջոցով, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման միջոցով, որպեսզի նոր, բարեփոխված ոստիկանական ծառայության համակարգը կարողանա պատշաճ կերպով ծառայել քաղաքացիների կարիքներին:

Ինչպես նշեց ԵՄ դեսպանը՝  բոլորիս համար Սյունիքը Հայաստանի դիմակայության և ամրության խորհրդանիշն է:

«Ուզում եմ նաև մեջբերել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքերը՝ Գրանադայում տեղի ունեցած հանդիպումից հետո արված հայտարարության ժամանակ. «Եվրոպական Միությունը Հայաստանի կողքին է, և լիարժեքորեն նվիրված է աջակցելու բանակցություններին»,-ասաց ԵՄ դեսպանը։

Վասիլիս Մարագոսը նաև ընդգծեց, որ բացի այս նախագծից, Եվրոպական Միությունը տարբեր այլ նախագծերի միջոցով աջակցում է Սյունիքի մարզի դիմակայունության բարձրացմանը:

«Եվ այդ նախաձեռնություններից մեկն է «Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը, որի շրջանակներում արդեն ավելի քան 100 միլիոն եվրո հատկացումներ են իրականացվել Սյունիքի մարզի զարգացման համար: Մենք ակնկալում ենք այս նախագծերն ու ծրագրերն իրականացնել այս մարզի բնակիչների համար՝ կառավարության հետ միասին»,-եզրափակեց ԵՄ դեսպանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031