«Ռազմական գործողությունները սկսվելուց հետո հասկացել եմ, որ մենակ ենք։ Ռուսական կողմը գտնվում էր դիտորդի կարգավիճակում»,– ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը՝ Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
«Ես կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի մեզ հետ աշխատող պատասխանատուի հետ և փորձել ճշտել՝ Արցախում արդյոք կա՞ այլ թեկնածու, ում հետ պատրաստ են վարել բանակցություններ և դրա ընթացքում ավելի շուտ հնարավոր կլինի դադարեցնել ռազմական գործողությունները։ Քանի որ Արցախում կային քննարկումներ այն հարցերի շուրջ, թե հնարավոր է Սամվել Բաբայանը կամ Վիտալի Բալասանյանը ավելի ընդունելի թեկնածուներ լինեն՝ որպես բանակցող։ Եվ ստացել եմ ադրբեջանական կողմից բացասական պատասխան.,-հայտարարեց Արցախի նախագահը։
Կարդացեք նաև