Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենը հայտարարել է, որ Իսրայելը Թուրքիայից իր դիվանագետներին հետ կանչելու որոշում է կայացրել:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ելույթ էր ունեցել հաջակցություն պաղեստինցիների բազմահազարանոց ցույցի մասնակիցների առաջ: Նա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ահաբեկիչ էր անվանել, Իսրայելին մեղադրել օկուպացիայի, իսկ Արևմուտքի երկրներին՝ պաղեստինցիների զանգվածային սպանության մեջ:
«Հաշվի առնելով այն հայտարարությունները, որոնք անում է Թուրքիան, կարգադրել եմ հետ կանչել մեր դիվանագիտական ներկայացուցիչներին Թուրքիայից՝ իսրայելա-թուրքական հարաբերությունները վերագնահատելու նպատակով», – «X»-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի արտգործնախարարը: