ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, կողմերը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն, արտգործնախարարները հաստատել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ 2020-2022թթ. եռակողմ համաձայնագրերի հիման վրա, որոնք ներառում են խաղաղության պայմանագրի նախապատրաստում, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում:
Լավրովը և Բայրամովը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։