Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայան. «Դատավորներին կոչ եմ անում չմոռանալ, որ իրենք պարտավոր են լինել դատավոր»

Հոկտեմբեր 28,2023 17:26

Փաստաբան Արսեն Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.

Անդադադար ռեժիմով Քննչական կոմիտեն շարունակում է ձերբակալել սեպտեմբերի 19-ի հանրահավաքին մասնակցած երիտասարդներին: Ձերբակալում են առավելապես արցախցիներին, 17-ից 20 տարեկան երիտասարդների:

Քննչականը, ԱԱԾ-ից ստանալով տեսանյութերում երևացող երիտասարդների նույնականացման տվյալները, միջնորդություններ է ներկայացնում դատախազին քրեական հետապնդում հարուցելու համար: Դատախազն էլ սովորական դահիճի նման, առանց վարանելու անմիջապես հարուցում է քրեական հետապնդումը, որից անմիջապես հետո էլ քննիչը ձերբակալման որոշումներ է կայացնում: Այս պրոցեսն իրականացվում է ավտոմատացված ռեժիմով, առանց մտածելու համար նախատեսված օրգանն օգտագործելու: Իսկական դահիճների հավաքածու իրավապահ համակարգ է գործում:

Միայն այն հանգամանքը, որ քննիչն առանց հրավիրելու մեղադրյալներին, առանց նրանց մասին որևէ տվյալ ստանալու՝ կալանքի ներկայացնելու համար կայացնում է ձերբակալման որոշում, ամբողջությամբ բավարար է կալանքի միջնորդությունը մերժելու համար:

Դատավորներին կոչ եմ անում չվախենալ իրենց իրական առաքելությունն իրականացնելուց, չմոռանալ, որ իրենք պետք է լինեն անկախ և անկողմնակալ, պարտավոր են լինել դատավոր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031