Ալբանիայի մայրաքաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնության մեկնարկային օրվա արդյունքներով մրցագորգ մտած Հայաստանի հավաքականի հինգ ըմբիշներից 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը եւ 97 կգ քաշային Հայկ Խլոյանն այսօր գոտեմարտելու են բրոնզե մեդալի համար, իսկ 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը դրա համար դեռ պետք է հաղթի սփոփիչ գոտեմարտում:
Այսօր պայքարի մեջ ներգրավվելու են 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, 63 կգ՝ Յուրիկ Հովեյանը, 77 կգ՝ Հենրիկ Գեւորգյանը, 82 կգ՝ Սամվել Սարգսյանը եւ 130 կգ քաշային Ռազմիկ Կուրդյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ