ՀՀ ոստիկանությունը հաղորդում է․ «Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հոկտեմբերի 27-ին Բաբայան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 30-ամյա Գոռ Հ.-ին, որը հոկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Նա ներկայացվել է քննչական բաժին:
*
ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների և ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 27-ին Արշակունյանց պողոտայում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին է տեղափոխվել 21-ամյա Մխիթար Օ.-ն, որը հոկտեմբերի 24-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Կարդացեք նաև
Նա ներկայացվել է քննչական բաժին:
«Հրապարակը» հաղորդում է․ «Հոկտեմբերի 26-ին ոստիկանությունը գիշերը ժամը 23-ի սահմաններում բերման է ենթարկել երկու արցախցի երիտասարդի՝ Մխիթար Լեռնիկի Օհանջանյանին և Գոռ Էռնեստի Հակոբյանին: Տղաների ընկերներից մեկը «Հրապարակին» պատմեց, որ արցախցի երիտասարդներին գիշերն անակնկալ կերպով՝ առանց որևէ ծանուցման ոստիկանները բերման են ենթարկել սեպտեմբերի 21-ին Երևանում զանգվածային անկարգություններ հրահրելու համար»։
Փաստաբան Արսեն Բաբայանը «Հրապարակի» հետ զրույցում նշել է, որ բերման ենթարկվածներից մեկն անչափահաս է: Փաստաբանի խոսքով՝ նրանցից մեկն այս պահին Արմավիրում է, մյուսն՝ Աբովյանում:
Տղերք ջան, բա դուք եկել եք “ժողովրդավար” նիկոլի թագավորությունը, ձեր տարիքին չեն նայի և շուտով ձեր վրա էլ “նախկին”-ի պիտակ կդնեն ու մեկ կբռնեն, մեկ բաց կթողնեն, մինչև “կամավոր” մտնեք քպ-ի շարքերը։