Պաշտպանության նախարարության` մեկ տարի առաջ շրջանառության մեջ դրված աղմկահարույց նախագիծը, որն առկախվեց բարձրացած աղմուկի պատճառով, կրկին խորհրդարանում է, բայց ոչ թե ՊՆ-ի, այլ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ հանրությանն առավել հայտնի Շիշ բռնողի հեղինակությամբ։ Նախօրեին այն շրջանառության մեջ է դրվել ԱԺ-ում։
Խոսքն այն նախագծի մասին է, որով օրվա իշխանությունն առաջարկում էր վճարել մոտ 60 հազար դոլար եւ ազատվել զինվորական ծառայությունից։ Կատարվել է «դարձ ի շրջանս յուր»․ Հայկ Սարգսյանը պատերազմից առաջ՝ 2019-ին էր այս գաղափարը փորձում կյանքի կոչել, միայն թե նրա առաջարկով՝ քաղաքացին կարող էր պետական բյուջե վճարել 10 մլն դրամ եւ բանակում ծառայել ընդամենը 1 ամիս ու ստանալ զինգրքույկ, սակայն պատերազմից հետո ՊՆ-ն այս նախագիծը ռեբրենդինգ արեց եւ դրեց հանրային քննարկման: Դրանով 4.5 ամսվա ծառայություն եւ 24 միլիոն էր սահմանվել։ Փոփոխության հիմնավորումն այն էր, որ 24 միլիոն դրամով մեկ անձին զինծառայությունից ազատելը հնարավորություն կտա պայմանագրային մեկ զինծառայողի 5 տարի ամսական վճարել 400 հազար դրամ։ Սա, ըստ ՊՆ-ի, արհեստավարժ զինվորական ծառայություն ներդնելու կարեւորագույն բաղադրիչը կդառնար: Բացի այդ՝ մեր հայրենակիցներից ոմանք կվերադառնային հայրենիք։
Փոփոխությունից ակնկալվող արդյունքները, ըստ հեղինակների, շատ են. «Բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք, զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն պետական բյուջե, կխնայվեն 27 տարին լրացած, զինծառայությունից խուսափած քաղաքացիներին հայտնաբերելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, դատապարտելու, անազատության մեջ նրանց պահելու համար ծախսվող ֆինանսական եւ նյութական միջոցները, բազմաթիվ երիտասարդներ, շատերը՝ ընտանիքներով, կվերադառնան հայրենիք մշտական բնակության՝ իրենց հետ բերելով օտարերկրյա պետություններում կուտակած ֆինանսական միջոցները, որոնց հաշվին կկատարվեն ներդրումներ, կներգրավվեն աշխատանքում, ինչպես նաեւ կստեղծվեն նոր աշխատատեղեր եւ այլն»։
Ուշագրավ է, որ եթե ընդամենը 1 տարի առաջ նման փոփոխությունը ներկայացվում էր իբրեւ արհեստավարժ զինծառայություն ներդնելու բաղադրիչ, ապա այս նախագծում այդ մասին ոչ մի խոսք։ Հավանաբար հասկացել են, որ չեն կարող քաղաքացիներին խաբել` իշխանությունը ոչ մի ցանկություն չունի արհեստավարժ բանակ կամ առհասարակ բանակ ունենալու, խնդիրը փող հավաքելն է։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը ոչ միայն փող աշխատելու, այլեւ փողը ծախսելու բոլոր մեխանիզմները յուրացրին այս տարիներին, հիմա էլ որոշել են բանակը լուծարել եւ զինգրքույկներ «վաճառել»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում
Անգամ եթե վերահրապարակում եք, գոնե մեկ անգամ կարդացեք: Ավինյանի վրա 200 մլն դոլար են ծախսել՞, միգուցե 200 միլիարդ ՞
Հարգելի Օհան, այդ հատվածը բացակայում է «Առավոտի» վերահրապարակման մեջ։