Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ պատգամավորները մանդատին զուգահեռ նաեւ տան տեր են դարձել․ նոր անուններ․ «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 28,2023 10:54

«Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին հրապարակել էր ՔՊ ցանկն այն անտուն պատգամավորների, որոնք, մանդատին զուգահեռ, տան տեր են դարձել։ Շարունակելով ուսումնասիրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների տները՝ գալիս ենք որոշակի եզրակացության. նրանք ոչ միայն ընտրական ոլորտում են կեղծիքներ անում, այլ նաեւ հայտարարագրեր ներկայացնելիս։

Պաշտոնատար անձի գույքի, եկամուտների, ծախսերի տարեկան հայտարարագրերում ժամանակ առ ժամանակ ավելանում կամ պակասում են որոշ տվյալներ։ Ըստ այդմ՝ ներկայացնում ենք անտուն ՔՊ-ականների ցանկի 2-րդ մասը։

Անդրանիկ Քոչարյան – 2022 թվականին՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որի ձեռք բերման եղանակը՝ ժառանգություն։ Ումից՝ պարզ չէ:

Կարեն Սարուխանյան – 2021 եւ 2022 թվականներին՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ձեռք բերման եղանակը՝ ժառանգություն. նա նաեւ ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում:

Տրդատ Սարգսյան – 2021 թվականին՝ Երեւանի Ավան վարչական շրջանում. 1 օրում ձեռք է բերել 2 բնակարան եւ ավտոտնակ։

Գեւորգ Պապոյան – 2019 թվականին՝ Շենգավիթ վարչական շրջանում։

Բաբկեն Թունյան- հիփոթեք (այլ տվյալ չկա)։

Սարգիս Խանդանյան – հիփոթեք (այլ տվյալ չկա)։

Լուսինե Բադալյան – հիփոթեք (այլ տվյալ չկա)։

Հակոբ Ասլանյան – հիփոթեք (այլ տվյալ չկա)։

Ահա այսպես, ԱԺ պատգամավորները, մանդատին զուգահեռ, նաեւ տան տեր են դարձել, քանի որ նրանցից շատերը առաջին անգամ է, որ ստաբիլ աշխատավարձ են ստանում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031