Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն այնպիսի քաղաքականություն է վարում, որը մեր երկիրը տանում է միայն դեպի թուրքացման․ «Փաստ»

Հոկտեմբեր 28,2023 10:30

Ակնհայտ է, որ Հայաստանը զարգացման առավել նպաստավոր պայմաններ կարող է ձեռք բերել տարածաշրջանում խաղաղության հաստատման պարագայում։ Բայց այդ խաղաղությունը կարող է վերածվել կործանման սկզբի, եթե հայկական կողմը փորձի հասնել դրան, ինչպես ասում են, «ցանկացած գնով»։ Այդ դեպքում նույնիսկ կարող ենք կորցնել մեր պետականությունը։ Ինչպես ասում են՝ խաղաղությունը չեն մուրում, այլ նվաճում են։ Իսկ ներկայում այնպիսի իրավիճակում ենք, որ կարծես հենց խաղաղություն ենք մուրում։ Այսինքն, մենք չէ, օրվա իշխանությունները: Փաշինյանը փորձում է, ինչ գնով էլ լինի, հասնել «խաղաղության դարաշրջանի» բացմանը։ Խաղաղության ձգտում է ցանկացած բանական մարդ:

Սակայն հարցն այն է, թե ինչի գնով: Փաստը մնում է փաստ, որ ինչքան շատ է Նիկոլ Փաշինյանը զիջում հակառակորդին, վերջինս ավելի շատ է պահանջում։ Անընդմեջ խոսվում է, թե շատ շուտով խաղաղության պայմանագիրը կնքվելու է, բայց, որպես կանոն, միշտ Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշում ու խոչընդոտում բանակցային գործընթացը։ Թուրքիան ևս հայկական կողմի հետ խոսում է նախապայմանների տեսքով, իսկ Անկարայի՝ Հայաստանին ուղղված առաջին նախապայմանը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն է։ Այսպիսի գործընթացի միջոցով Թուրքիան ու Ադրբեջանը պայմաններ են ստեղծում նոր ռազմական ագրեսիայի համար։ Պատահական չէ, որ հերթական զորավարժության ընթացքում թուրքական և ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից խաղարկվեցին հակառակորդի տարածք ներթափանցելու սցենարներ։

Փաստացի թուրք-ադրբեջանական տանդեմը շարժվում է Հայաստանը կազմաքանդելու ճանապարհով։ Անկարան ու Բաքուն կարող են կանգնել միայն մի դեպքում, երբ որ լուրջ դիմադրության հանդիպեն։ Չենք ասում, որ Հայաստանը չպետք է իր հարաբերությունները կարգավորի երկու հարևանների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, բայց այն չպետք է լինի նվաստացման գնով։ Իսկ Փաշինյանն այնպիսի քաղաքականություն է վարում, որը մեր երկիրը տանում է դեպի միայն թուրքացման կամ, այլ կերպ ասած, Թուրքիային ենթակա լինելու ճանապարհով։ Արդյոք պատահակա՞ն էր, որ իր վերջին հարցազրույցում նա նշեց, թե Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Մոսկվան ձախողել է իրագործել դաշնակցային պարտավորությունները։ Փաշինյանի այս պնդումն ավելի խոր վերլուծելու դեպքում կարող ենք տեսնել, որ խոսքը արևմտյան երկրների մասին չէ, քանի որ Հայաստանը նրանց հետ միշտ էլ գործընկերային հարաբերություններ է ունեցել։

Եվ նոր գործընկեր կարող են դառնալ միայն Թուրքիան ու Ադրբեջանը, որոնց հետ Հայաստանը միշտ էլ թշնամական հարաբերություններ է ունեցել։ Դրա համար էլ, պատասխանելով Ռուսաստանի հետ Հայաստանի պատմական հարաբերությունների վերաբերյալ հարցին, Փաշինյանը հորդորել է դրա փոխարեն կենտրոնանալ «թյուրքական հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի շատ ավելի երկար պատմության վրա»։ Հետաքրքիր է, որ Փաշինյանը չի նշում Իրանի հետ փոխգործակցության խորացման մասին, որի հետ մեր հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, և այս հարցում կոնկրետ ավանդույթներ կան ձևավորված։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031