Լրահոս
Օրվա լրահոսը

1000 խոշոր հարկատուների առաջին հնգյակը փոփոխվել է. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 28,2023 09:50

Արդեն հրապարակվել է 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկը։

2022 թվականի համեմատ՝ 1000 խոշոր հարկատուների առաջին հնգյակը փոփոխվել է. այն գլխավորում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Գազպրոմ Արմենիա», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունները։ 2023 թվականին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերություններն իրենց դիրքերը չեն զիջել, սակայն 3-րդ տեղում «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ն իր դիրքերը զիջել է «Գրանդ Տոբակո» ընկերությանը, որի տարեկան հարկային մուտքերը կազմել են 31 մլն 031 հազար դրամ։ 4-րդ տեղում «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունն է, որի հարկային մուտքերը, նախորդ տարվա համեմատ, գրեթե կրկնապատկվել են՝ 17 մլդ 569 մլն դրամից դառնալով 30 մլդ 133 մլն դրամ, որը, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, աճել է 4 անգամ։

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ի դեմ: Բանն այն էր, որ հանձնաժողովը բողոքներ էր ստացել քաղաքացիներից այն մասին, որ ընկերությունը անբարեխիղճ մրցակցություն է դրսեւորում, մասնավորապես՝ ոչ հավաստի գովազդի միջոցով մոլորեցնում է սպառողներին:

Հարուցված վարչական վարույթի մասին այլ մանրամասներ չկան, պարզապես փաստն այն է, որ այս կազմակերպությունը, օգտվելով տոների հանգամանքից, գայթակղիչ գովազդներ է ստեղծում, ապա չի կարողանում դրա տակից դուրս գալ։

Նմանատիպ գովազդային արշավ էլ կարող ենք սպասել Ամանորի նախաշեմին, երբ կգովազդեն այլ խաղարկություն ու կնվիրեն ավելի ցածր որակի տեխնիկա։ 2023 թվականին 1000 խոշոր հարկատուների շարքում 5-րդ տեղում է «Փրիթի Ուեյ» կազմակերպությունը, որը նախորդ տարի 22-րդ հորիզոնականում էր՝ 8 մլն 520 հազար դրամ տարեկան հարկային մուտքերով։ Նման կտրուկ աճը, ըստ երեւույթին, պայմանավորված է Հայաստանում տեխնիկայի շրջանում արտասահմանցի տուրիստների հետաքրքրությունից։

Հավելենք նաեւ, որ այս ընկերությունների ֆինանսական միջոցների աճին նպաստել են Հայաստանից Ռուսաստան տեխնիկայի վերաարտահանումները, քանի որ արդեն մեկ տարի է՝ Ռուսաստանի Դաշնությունը գտնվում է սանկցիաների տակ։ «Փրիթի Ուեյ» ՍՊԸ-ն ներկայացնում է Vesta տեխնիկայի վաճառասրահները։ Այս տարի «Փրիթի Ուեյ» ՍՊԸ-ի տարեկան հարկային մուտքեր կազմել են 23 մլդ 354 մլն դրամ։

Հոդվածն ամբողջությամբ՝  «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Օհան says:

    Երրորդ տեղում գտնվող Գրանդ Տոբակոյից հարկային մուտքերն կազմել են 31 մլն։ Լուրջ՞

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031