Հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քննարկվել են Կուսակցության Երևանի տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր։
Նշանակվել է Կուսակցության Երիտասարդական կառույցի խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրը։
Հաստատվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։