Մարիաննա Պեպանյանը գրում է.
«Ալավերդի խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ,
Այնպես է ստացվել, որ 2022 թվականի սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ցուցակով ստացել եմ ավագանու մանդատ։
Նշեմ, որ, երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել և չեմ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քաղաքական որոշումներին անհամաձայնություն հայտնելու և չսատարելու պատճառով, որոշում եմ կայացրել վայր դնել ավագանու մանդատը։
Գուցե քննադատե՛ք, գուցե սատարե՛ք, սակայն հավատացա՛ծ եղեք, որ շարունակելու եմ առավելագույնն անել իմ սիրելի Ալավերդի խոշորացված համայնքի զարգացման համար»: