Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ տարածքում արցախցիները, առանց որևէ խնդրի, լիարժեք իրավունք ունեն ստանալու օրենքով սահմանված սոցիալական բոլոր երաշխիքները. Մեսրոպ Առաքելյան

Հոկտեմբեր 27,2023 21:50

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանի Հանրապետության տարածքում արցախցիները, առանց որևէ խնդրի, լիարժեք իրավունք ունեն ստանալու օրենքով սահմանված սոցիալական բոլոր երաշխիքները, ինչը սահմանված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Այս մասով պետական որևէ կառույց իրավունք չունի իրականացնելու որևէ լրացուցիչ գործընթաց, կամ սահմանելու խտրական որևէ մոտեցում։

Սրա համար, պատերազմից հետո իմ և Մանե Թանդիլյանի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև 2021թ․ ստորագրվել է սոցիալական ոլորտի վերաբերվող հուշագիր։ Հուշագիրը ուժի մեջ է, և Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագրերն էլ ընդամենը պետության պարտականությունն են և ոչ թե բարի կամքի դրսևորում։

Միևնույն ժամանակ, շատ կարևոր է արցախցիներին աջակցել աշխատանքի հարցում։ Դրա համար անհրաժեշտ է խրախուսել արցախցիներին աշխատանքի ընդունող գործատուներին՝ փոխհատուցելով եկամտային հարկի գումարը։ Սա որևէ ծախս չի առաջացնում պետության համար, միևնույն ժամանակ, խրախուսում է նոր աշխատատեղերի ստեղծումը։ Նման ծրագիր իրականացրել էինք Արցախում 2020թ․ պատերազմից հետո։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031