Լրահոս
Օրվա լրահոսը

«Եռաբլուրը հանուն ոչնչի չի… Մենք ամեն ինչ անելու ենք, մենք զրոյից սկսելու ենք նորից». ԵԿՄ փոխնախագահ

Հոկտեմբեր 27,2023 19:11

«Բոլորս ենք տեսել սպարապետի սերը, կյանքը, գործը, սպարապետի բանակաշինությունը, սպարապետի հաղթանակները: 99-ի հոկտեմբերի 27-ով սկսվեց մեր պետության ողբերգությունը, մեր պետության բոլոր խնդիրները՝ հենց այդ պահից, այդ րոպեից, երբ գնդակահարեցին սպարապետին»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ փոխնախագահ Ռոմիկ Մխիթարյանը:

Նրա խոսքով՝ մեր պետությունը մնաց անտեր այդ ժամանակից ու դրա համար բոլորն են ձգտում, որ Հոկտեմբերի 27-ը բացահայտվի. «Քանի դեռ չի բացահայտվել Հոկտեմբերի 27-ը ամբողջությամբ, մենք լիարժեք պետություն չենք դառնա»: Թե ինչու չի բացահայտվում՝ չկարողացավ ասել. «Ես չեմ բացահայտողը»:

Հարցին՝  փաստացի կորցրել ենք այն անվտանգության գոտին, որը մեզ համար գծել էր սպարապետը, ինչո՞ւ այսպես եղավ, թե՛ ԵԿՄ-ականների արածը, թե՛ 44-օրյային մեր զինվորների պայքարը, ստացվում է՝ ջուրն ընկավ, ներեցեք, հանուն ոչնչի՞ է այս Եռաբլուրը՝ Ռոմիկ Մխիթարյանը պատասխանեց. «Չէ, հանուն ոչնչի չի: Մենք այսօր ինքնիշխան, անկախ պետություն ենք եւ առաջինը Եռաբլուրում մեր ջոկատի տղաներն են հուղարկավորվել այս ձեռքերով, 90 թվականի մայիսի 27-ին ռուսների կողմից գնդակահարված մեր տղերքը: Այստեղ պառկած յուրաքանչյուրը իր կյանքը տվել է Արցախի անկախության, մեր մեծ պետության երազանքի համար: Երկրապահները, իհարկե ծանր տանելով կորուստները, շարունակում են իրենց ծառայությունը: Մենք ամեն ինչ անելու ենք, մենք զրոյից սկսելու ենք նորից: Այս ամեն ինչը շատ ծանր է մեզ համար, որովհետեւ մեր ամբողջ ապրածը, մեր ընկերներ կորցնելը, մեր առողջությունը, ամեն ինչը…Հիմա ուղղակի պիտի գոտիներս ձգենք, ավելի ամուր կանգնենք, առայժմ պահենք պահածը, հետագայում նկատի ունենանք ամեն ինչը վերադարձնել: Արցախի էջը փակված չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Քո նիկոլն էլ հայտարարեց Արցախի հարցը զրոյական կետից սկսելու մասին, տեսանք թե ինչ արեց: նիկոլն անընդհատ հող է հանձնում ու քո ասած զրոյական կետն արդեն վաղուց մինուս է դարձել: ԵԿՄ նախագահիդ էլ ասա, որ ինքը երկրապահ է ձևանում, բայց նա նիկոլի կամակատարն է ու իր մարզում բոլորն էլ գիտեն, որ սասունը բիզնեսից մոտիկ քպ-ական տղա է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031