Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո ԵՄ ղեկավարները հայտարարել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդությունը շարունակելու մտադրության մասին: Համանման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Մենք քննարկել ենք իրավիճակը Հարավային Կովկասում: Հաստատակամ ենք ԵՄ միջնորդական ջանքերը առաջ մղելու գործում՝ հասնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա», – ասել է նա։