Իրանի բանակի ցամաքային ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել, որոնց նպատակն է զորամասերի մարտունակության գնահատումը, ինչպես նաև նոր զինատեսակների փորձարկումը, դիմագրավումը հնարավոր սպառնալիքներին:
«Էկտեդար 1402» («Հզորություն» 2023) անունը կրող զորավարժությունները տևելու են 2 օր և անցկացվում են Նասրաբադ շրջանում՝ Սպահան քաղաքից ոչ հեռու:
Զորավարժություններին մասնակցում են բանակի տարբեր ստորաբաժանումներ` հետևակային, հրթիռային, ավիացիոն և այլն: