Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ո՞նց կարող եմ գոհ լինել, եթե առ այսօր Հոկտեմբերի 27-ը լիարժեք բացահայտված չէ»․ Ստեփան Դեմիրճյան

Հոկտեմբեր 27,2023 17:06

«Քննությունն ընթացքում է, այսօր դատախազությունը հաշվետվություն ներկայացրեց, այնպես որ, ես զերծ կմնամ մեկնաբանություններից։ Կանդրադառնամ, երբ քննչական մարմինը վերջնական եզրակացություն կտա»,- այս մասին ԱԺ այգում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հարգանքի տուրքի ժամանակ ասաց Հոկտեմբերի 27-ի զոհերից ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի որդին՝ ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը։


Հարցին, թե իրատեսական համարո՞ւմ է, որ այս գործը կարող է բացահայտվել, Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց․ «20 տարուց ավելի է անցել, դժվար է, սակայն ես զերծ կմնամ այսօր մեկնաբանություններից, քանի դեռ քննչական խումբն աշխատում է։ Սպասենք, գոհ եմ, թե գոհ չեմ, կգա ժամանակը, ես կասեմ։ Բնականաբար, ես ո՞նց կարող եմ գոհ լինել, եթե առ այսօր լիարժեք բացահայտված չէ։ Քչերն են հավատում, որ այդ մարդասպանների հետեւում այլ ուժեր չեն եղել, բայց կրկնում եմ, կխոսենք ավելի ուշ, երբ կավարտվի քննությունը»։

Նա նշեց, որ Հոկտեմբերի 27-ը ծանրագույն հարված էր մեր պետությանը եւ պետականությանը։ «Հոկտեմբերի 27-ի կործանարար հետեւանքներն ակնհայտ են առ այսօր»,- հավելեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031