Լրահոս
Օրվա լրահոսը

«Վազգենի առումով ինձ մեղադրողները թող ինձ ասեն իրե՞նք ինչ էին անում, երբ կոծկվում էր Հոկտեմբերի 27-ի դատավարությունը»․ Արամ Սարգսյան

Հոկտեմբեր 27,2023 15:45

Այսօր Հոկտեմբերի 27-ի ոճրագործության տարելիցն է եւ Եռաբլուրի պանթեոն էր այցելել սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Լրագրողների հարցին՝ Արցախի կորստից հետո եկե՞լ եք սպարապետի շիրմաքարի առաջ, տարիներ շարունակ մեղադրանքներ են հնչում՝ ինչպե՞ս կարող է սպարապետի եղբայրը կանգնել այս իշխանության կողքին, ասում են ի՞նչ խղճով եք գալիս Եռաբլուր՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ես գրեթե ամեն շաբաթ օր եմ գալիս Եռաբլուր, նաեւ արցախյան վերջին պատերազմի, քառօրյա պատերազմի հետ կապված, բոլոր հիշատակի օրերին եկել եմ: Որեւէ շիրիմի մոտենալուց հետո պարտադիր գալիս եմ եղբորս մոտ, այստեղ կասկածներ չեն կարող լինել: Ի՞նչ սրտով եմ գալիս՝ կոտրած սրտով եմ գալիս:

Մարդիկ մեղադրում են, գուցե իրավունք ունեն մեղադրել, գուցե նաեւ իմ մեղքի որոշակի բաժինը կա: Ո՞ւմ կողքին եմ կանգնել՝ չեմ ընդունում, որովհետեւ ես որեւէ մեկի կողքին չեմ կանգնում, ես կանգնել եմ Հայաստան պետության, պետականության կողքին, իսկ պետությունն ու պետականությունը պահանջում է, որ Հայաստանի ներսից չլինեն խժդժություններ, որովհետեւ այդ խժդժությունների արդյունքում 93-94թթ-ին Ադրբեջանը կորցրեց իր 7 շրջանները եւ նաեւ ովքեր են ուզում այդ խժդժությունները, ինչ տարբերակներ են օգտագործում դրա համար՝ այդ ամեն ինչը ես տեսել եմ:

Վազգենի առումով ինձ մեղադրողները թող ինձ ասեն իրե՞նք ինչ էին անում, երբ կոծկվում էր Հոկտեմբերի 27-ի դատավարությունը, թող ինձ ասեն՝ իրենք ի՞նչ էին անում, երբ 5000 դրամով գնահատում էին հայ մարդու գինն ու արժեքը, սպանում նրա հոգին այս երկրում, թալանում էին: Մեր երկիրը բաժանվում էր, Հրանտ Բագրատյանի ասելով, 40 օլիգարխի մեջ, մի ուրիշի ասելով՝ 100 օլիգարխի, մեկի ասելով՝ 4 մլրդ էին գողանում, հետո ուրիշ մարդկանց ասելով՝ 50% էր: Իրենք ի՞նչ էին անում: Այն մարդիկ, որոնք իմ կողքին են եղել ու ինձ մեղադրում են, ուրեմն մեղադրելու տեղ ունեն, իսկ եթե իմ կողքին չեն եղել, ես իմ ուժերի չափով պայքարել եմ, անցել եմ ամեն ինչի միջով։ Կորցրել եմ այն ժամանակը, որը պիտի ապրեի երեխեքիս հետ, ընտանիքիս հետ, ես չհասկացա՝ երեխեքս երբ մեծացան: Սեփականություն, ունեցվածք, ամեն ինչ մի կողմ դրվեց: Փոքր եղբայրս դատապարտվեց: Չգիտեմ…Ես երբեք չեմ արել որեւէ բան պաշտոնի համար, չեմ ձգտել պաշտոնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031