Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հակի հետ, ով Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցի շրջանակներում:
Քննարկվել են տարածաշրջային անվտանգությանը և կայունությանը վերաբերող թեմաներ, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, երկու երկրների միջև սահմանազատման, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության ներքո տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի, քան 100 հազար բնակչության բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակում նրանց առաջնային կարիքների և հետագա իրավունքների հասցեագրմանը:
ՀՀ ԱԳՆ