Հաջողված անիմացիոն արտադրանքի համար մասնագիտական հմտությունների զարգացումն անհրաժեշտություն է։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնում անիմացիոն գիտաժողովների և փառատոների հանրաճանաչ բանախոս Էդ Հուկսն անցկացրեց «Դերասանական վարպետություն անիմատորների համար» աշխատարանը և կարդաց «Ուոլթ Դիսնեյի ուսերին, այլ ոչ թե գրկում» թեմայով դասախոսություն։
Էդ Հուկսը ներկայացրել է անիմատորների ձեռագրի ոճական հնարավորությունները, խոսել անիմացիոն ֆիլմերի կերպարներ ստեղծելու նորագույն միտումների շուրջ։
Վարպետաց դասերի ընթացքում Էդ Հուկսը նաև շփվում էր ուսանողների հետ, փորձում հասկանալ նրանց տեսակետներն ու անիմացիոն մտածողությունը:
Նշենք, որ նախագիծն իրականացվել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի շրջանակում:
ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ