Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին զենք-զինամթերքի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը, հայտնում է The Economic Times-ը. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան Նյու Դելիում արդեն բանակցություններ է վարել նախկինում կնքված պայմանագրերի հիման վրա մատակարարումների շուրջ:
Ըստ The Economic Times-ի Հնդկաստանը Հայաստանին կտրամադրի «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, հակատանկային հրթիռներ, զինամթերք։