Նախարար Վահան Քերոբյանը և նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հոկտեմբերի 26-ին Լոնդոնում հանդիպում են ունեցել HSBC բանկի ներկայացուցիչների հետ՝ կապիտալի շուկաներ հայկական ընկերությունների մուտքի հնարավորությունը քննարկելու նպատակով։
🔹Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայաստանյան խոշոր կազմակերպությունների կողմից հնարավոր թողարկմանը արևմտյան կապիտալի շուկայում ու արևմտյան շուկաներից ներդրումների ներգրավմանը։
🔸Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները, օպտիմալ թողարկման լուծումները գտնելու համար։